Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ Ոստիկանության կադրերի ռեզերվ է տեղափոխվել Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` երեկ լուրեր էին շրջանառվում նաեւ, որ այլ աշխատանքի անցնելու պատճառով աշխատանքից ազատվելու է նաեւ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պետ Արմեն Իսրայելյանը. նա, ըստ լուրերի` նշանակվելու է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի պետ: Իսկ նրա փոխարեն Ավանի բաժանմունքի պետ է նշանակվելու Ոստիկանության Արարատի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Շամիրյանը: