Երեկ տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ հաղորդագրության համաձայն` նիստի ընթացքում քննարկվել են մարտի 17-ին կայացած հանրահավաքի արդյունքները, ինչպես նաեւ` գալիք` ապրիլի 8-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: «Տեղի է ունեցել նաեւ մտքերի փոխանակում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: