MASDAR կրթաթոշակները

31/03/2011

Աբու Դաբիում հիմնված տեխնոլոգիաների եւ գիտության MASDAR կրթահամալիրը, որը գործում է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությանն առընթեր (IRENA), շարունակում է 2011-12 ուսումնական տարվա համար տրամադրել կրթաթոշակներ:

Ինչպես նախորդ տարում, այնպես էլ ընթացիկ տարվա համար ուսանողները օգտվելու են նույն պայմաններից (ուսանողները ուսման ընթացքում ստանալու են ամսաթոշակ, անվճար կեցավայր, վճարվելու է ճանապարհածախսը, արտոնյալ կարգով օգտվելու են ուսմանն առնչվող բոլոր հնարավորություններից):

Թեկնածուները պետք է անցնեն համապատասխան թեստավորում անգլերեն լեզվից GRE եւ TOEFL/IELTS համակարգերով:

Պայմաններին եւ ուսումնական ծրագրերին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ www.masdar.ac.ae ինտերնետային կայքէջից:

Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներն իրենց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ուղարկեն Mr. Stephen Lee-ին` MASDAR ինստիտուտի ռեկտորի օգնականին, [email protected] էլ-հասցեով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 20-ը:

Կրթաթոշակներին կարող են հավակնել նվազագույնը բակալավրի աստիճան ունեցող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական ուղղվածություն (մասնագիտությունները նշվում են ստորեւ): Մրցույթին կարող են մասնակցել նաեւ այն ուսանողները, ովքեր սովորում են բակալավրիատի վերջին կուրսում` մինչեւ MASDAR-ում ուսման անցնելը համապատասխան վկայական ունենալու պայմանով:

Աբու Դաբիի MASDAR ինստիտուտում մագիստրոսական որակավորում կարող են ստանալ հետեւյալ բնագավառներում.

1. Mechanical Engineering
2. Materials Science and Engineering
3. Water and Environmental Engineering
4. Information Technology
5. Engineering Systems and Management
6. Electrical Power Engineering
7. Microsystems: