Դասընթացները, որոնք կվարեն պրոֆեսիոնալ մասնագետները, նախատեսված են տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, ուսանողների, մասնագիտական առանձին խմբերի համար:
Արման Նավասարդյան
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան
Ծրագիրը ներառում է հետեւյալ թեմաները
1. Մարդկային հաղորդակցության արվեստը եւ հոգեբանական ասպեկտները:
2. Խոսքային (վերբալ) եւ ոչ խոսքային (ոչ վերբալ) հաղորդակցության ձեւերն ու մեթոդները:
3. Հմայք եւ խարիզմ:
4. Լոյալիզմը քաղաքական-հասարակական կյանքում:
6. Հումորը` հաղորդակցության միջոց:
7. Սուտը` որպես քաղաքական կատեգորիա:
8. Գրավոր խոսքի առանձնահատկությունները քաղաքական-պաշտոնական հաղորդակցության մեջ:
Դասընթացների օրերը եւ ժամերը`
ապրիլի 19 – ժ. 12:00-16:00,
ապրիլի 21 – ժ. 16:30-20:30։
Տիգրան Հակոբյան
PR հանրության հետ կապերի, մեդիա-մենեջմենտի մասնագետ, քաղաքագետ, հրապարակախոս
Ծրագիրը ներառում է հետեւյալ թեմաները
1. Գրագետ ինքնամատուցում։
2. Հույզերի կառավարում։
3. Վերբալ եւ ոչ վերբալ շփման ունակություններ։
4. Մանիպուլյացիա` ազդեցության եւ դիմակայելու եղանակներ։
5. Կոնֆլիկտների ղեկավարում եւ հաղթահարում։
6. Հեռախոսով գործարար շփման կանոններ:
7. Եզրափակիչ մաս. ստացված գիտելիքների ամրապնդում, ունկնդիրների թեստավորում, ուսուցողական նյութերի բաժանում:
Դասընթացների օրերը եւ ժամերը`
ապրիլի 21 – ժ. 12:00-16:00
ապրիլի 23 – ժ. 12:00-16:00։
Ծովինար Չալոյան-Հակոբյան
Փիլ. գ.թ. պրոֆեսոր, արվեստի փիլիսոփայության մասնագետ, մշակութաբան
Ծրագիրը ներառում է հետեւյալ թեմաները
1. Հայկական հետքը հնագույն աշխարհի բազմազանության մեջ։
2. Անտիկ աշխարհը եւ հայերը։
3. Միջնադարի ձեւավորումը Եվրոպայում եւ Հայաստանում։
4. Հայկական Ռենեսանսը եւ նրա արմատները։
5. Եվրոպական Ռենեսանսի գաղափարախոսությունը եւ նրա զարգացման ձեւերը։
6. Ֆեոդալական մշակույթի գաղափարախոսությունը եւ նրա զարգացման ձեւերը։
7. Ֆեոդալական մշակույթի ձեւափոխումները դեպի նոր գաղափարախոսություն (բարոկկո, կլասիցիզմ)։
8. Լուսավորչությունը եւ սոցիալական ու մշակութային հեղափոխությունները։
9. 20-21-րդ դարերի մշակութային, փիլիսոփայական եւ հոգեբանական մտքի ձեւափոխումը։
Դասընթացների օրերը եւ ժամերը`
ապրիլի 19 – ժ. 16:30-20:30
ապրիլի 23 – ժ. 16:30-20:30։
Յուրաքանչյուր դասընթացի արժեքը` 10.000 դրամ:
Դասընթացները մեկնարկում են ապրիլի 19-ից:
Ուսուցումը բաղկացած է տեսական մասից, վարժություններից, գործնական խաղերից, ունկնդիրների վարմունքի վերլուծություններից: Որպես ուսումնական ձեռնարկ` օգտագործվում է PowerPoint ծրագրով պատրաստված պրեզենտացիան:
Դասընթացների արժեքը ներառում է նաեւ ընդմիջումների ընթացքում սուրճի եւ թեյի հյուրասիրություն, անհրաժեշտության դեպքում` CD կրիչներով ուսումնական ձեռնարկների, տպագիր աշխատանքային նյութերի, նոթատետրի տրամադրում: Ընդունվում են նաեւ կոլեկտիվ հայտեր:
Տեղեկությունների եւ մասնակցության համար զանգահարել (010)584831, (010)522958: Ձեր հարցերը եւ մասնակցության համար հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը` ապրիլի 16:
Դասընթացները տեղի կունենան երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին:
Յուրաքանչյուր դասընթացի տեւողությունը` 8 ակադեմիական ժամ (շաբաթական 2 անգամ` 4-ական ժամերով):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ծանր պայմանները եւ դասընթացներին մասնակցել ցանկացողների առաջարկը` յուրաքանչյուր դասընթացի ամբողջական վարձավճարը կլինի 10.000 դրամ: