Դեռ բանակցում են

29/03/2011

«Գազպրոմի» մամուլի ծառայությունից tert.am-ին տեղեկացրել են, որ Հայաստանի հետ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: Հարցին, թե արդյոք ապրիլի 1-ից Հայաստանի համար գազի գինը բարձրացվելո՞ւ է եւ որքանո՞վ է բարձրացվելու, ընկերությունում չեն պատասխանել: Հիշեցնենք, որ հունվարին Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ մինչեւ փետրվարի վերջ հայտնի կդառնա, թե ինչ գնով է Ռուսաստանը Հայաստանին գազ վաճառելու: Փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, որ 2011 թ. ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի, իսկ սոցիալապես խոցելի խավերի համար` նույնիսկ կնվազի: