Առանց կոչի

29/03/2011

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երեկ այցելել է Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մ. Յովանովիչը հետաքրքրվել է Ր. Հովհաննիսյանի առողջական վիճակով, սակայն հացադուլը դադարեցնելու մասին կոչ չի արել: «Կարծում եմ, ժողովրդավարական երկրները ներկայացնող դեսպաններն առավել լավ, քան որեւէ մեկը, հասկանում են, թե ինչ բան է քաղաքացիական հասարակությունը, եւ հասկանում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը քաղաքացիական որոշում է, ինքն է կայացրել եւ կայացնելու իր հետագա որոշումները: Դրա համար էլ հացադուլ սկսելու կամ դադարեցնելու վերաբերյալ հորդորներ կամ կոչեր իրեն ոչ մի դեսպան թույլ չի տա»,- երեկ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: