Նազարյանը տույժի ենթարկվեց

29/03/2011

Երեկ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կիրառվել է կարգապահական տույժ: Կարգապահական տույժի համար հիմք են հանդիսացել Կրթության պետական տեսչության կողմից անցկացված ստուգումները: Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին սույն տնօրինուհին նախարարի կողմից ստացել էր նաեւ խիստ նկատողություն, որի համար հիմք էր հանդիսացել ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի բացատրագիրը, իսկ փետրվարի 24-ին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար քրեական գործ է հարուցվել: Այս պահին գործի վարույթը գտնվում է Աշտարակի քննչական բաժանմունքում: Քննությունը վարում է Արմեն Ճանճապանյանը: