– Լյարդի, երիկամների, թոքերի, ստամոքսի, աթերոսկլերոզի եւ սակավարյունության դեպքում օգտակար է եղինջի տերեւների թուրմը: 0.5լ եռացրած ջրի մեջ եղինջի 2-3 թ/գ տերեւները 2 ժամ թրմել: Ընդունել օրը 4-6 անգամ 1-ական ճ/գ, ուտելուց առաջ:
– Մազաթափության դեմ պայքարելու եւ մազարմատը սնուցող լավ միջոց է եղինջով եփուկը. 100գ մանրացված տերեւները 30 րոպե եռացնել 500 մլ ջրի եւ քացախի խառնուրդի մեջ (500մլ ջուր, 500 մլ քացախ): Եփուկով լվանալ մազերը, ցանկալի է` քնելուց առաջ:
– Եղինջի սերմերից պատրաստված եփուկն օգտակար է անքնության եւ հազի դեպքում: 200գ ջրին ավելացնել 25գ սերմեր, եփել 10 րոպե, թողնել 1 ժամ, ապա քամել եւ վրան մեղր ավելացնել: Խմել քնելուց առաջ:
– Քամել թարմ եղինջի հյութը եւ ուտելուց առաջ 1-ական ճ/գ ընդունել օրը 3-4 անգամ` միզաքարային եւ լեղաքարային հիվանդությունների ժամանակ, իսկ ներքին արյունահոսության դեպքում` 1-ական թեյի գդալ հյութ` օրը 4-5 անգամ: Ավիտամինոզի ժամանակ խորհուրդ է տրվում ընդունել 1թ/գ ջրի հետ խառնած վիճակում` օրը 3 անգամ: