«Հայաստանի տնտեսությունում առկա ստվերը մեծ չափերի է հասնում»,- երեկ հայտարարել է ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման հարցերով հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակադին: Սակայն, ըստ նրա` դրա մեղավորը միայն Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չէ: «Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում կորպորատիվ կառավարումը պետք է ուժեղացվի եւ հզորացվի, որը նպաստավոր դաշտ կստեղծի մրցակցային կանոնների ներդրման համար: Այդ հարցն առկա է թե Հայաստանում, թե ԱՊՀ մյուս երկրներում, եւ մենք դրա լուծման համար ջանքեր ենք գործադրում»,- ընդգծել է նա: