Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 1.4%։ Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած հերթական տեղեկանքում։ Հիշեցնենք, որ հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, ՏԱՑ-ը կազմել էր 7.7%։ Ինչ վերաբերում է առանձին ոլորտներին, ապա, բացի շինարարությունից (ծավալները նվազել են 4.1%-ով), մյուս բոլոր ոլորտներում այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճ է արձանագրվել։ Արդյունաբերությունն աճել է 2.6%-ով, գյուղատնտեսությունը՝ 0.1, առեւտրի շրջանառությունը՝ 0.1։ Ամենից շատ աճել է ծառայությունների ոլորտը՝ 6.3%։