Հրաժեշտ բեմին

19/03/2011

Հայտնի ռուս երգչուհի Անժելիկա Վարումը օրերս հրաժեշտ է տվել բեմին` հայտարարելով, թե դա անում է հանուն ընտանիքի: Վարումը, ով վերջին շրջանում այնքան էլ հաճախ չէր երեւում մեծ բեմերում, հայտարարել է, թե մտադիր չէ կազմակերպել հրաժեշտի տուրեր, քանի որ դա ավելորդ է: Վարումը հիմա իրեն ավելի շատ տեսնում է կնոջ ու մոր, քան հայտնի արտիստուհու կարգավիճակում: Շրջագայություններն ու ընտանիքից հեռու գտնվելու փաստը հոգնեցրել է Վարումին: Երգչուհու համար հիմա առաջնայինը ընտանիքն է: Ըստ «Էքսպրես գազետայի», Ա. Վարումը մտադիր է ավելի շատ ժամանակ հատկացնել ամուսնուն` Լեոնիդ Ագուտինին, ու դստերը, ով ներկայում պապիկի հետ բնակվում է Միացյալ Նահանգներում: Ամենայն հավանականությամբ, երգչուհին կտեղափոխվի Մայամի` աղջկա մոտ: