Չի վաճառում

17/03/2011

Գործարար Միխայիլ Բաղդասարովը չի նախապատրաստվում վաճառել իրեն պատկանող «Արմավիա» ընկերությունը: Այս մասին երեկ հայտարարել է անձամբ Բաղդասարովը: Հիշեցնենք, որ նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվել էր սպասարկել «Արմավիայի» Երեւան-Մոսկվա չվերթը` հայտարարելով, որ ավիափոխադրողը պարտքեր է կուտակել օդանավակայանի առջեւ: Շրջանառվող լուրերի համաձայն` ֆինանսական վատ վիճակի պատճառով «Արմավիան» կարող է վաճառվել: