Հայկական արտադրության ռուսական հումորը՝ Չինաստանում

12/03/2011

Ռուսաստանում մեծ հաջողությունների հասած «Comedy club»-ը պատրաստվում է միջազգային շուկա դուրս գալ եւ իրենց հումորային հաղորդումներն ու սերիալները վաճառել չինացիներին: Ինչպես հայտնում է հեռուստահաղորդումներ պատրաստող «Comedy Club Production» պրոդյուսերական ընկերության համասեփականատեր Արթուր Ջանիբեկյանը` չինացիները պատրաստվում են 1,4 մլն դոլար ներդնել համատեղ ռուս-չինական նախագծեր իրականացնելու նպատակով: Առաջին հաղորդումները չինացիները կարող են դիտել արդեն այս տարվա ամռանը։ Ուշագրավ է, որ չինական հեռուստալսարանը սերիալներն ու հումորային ծրագրերը հիմնականում դիտելու է ինտերնետային հեռուստատեսությամբ, քանի որ, ըստ չինական կողմի, դա ամենաարդյունավետ ճանապարհն է նախապատրաստական պրոցեսը կրճատելու ու բյուրոկրատական քաշքշուկից խուսափելու համար։ Հայտնի է, որ Չինաստանի բնակչության 83%-ը օգտվում է ինտերնետային վիդեոպորտալներից, իսկ չինական ալիքները տեխնիկական հագեցվածությամբ ավելի զարգացած են, քան ռուսականները։ Չինացիները նոր գաղափարներ են որոնում։