Կխոսե՞ն նույն բանի մասին

05/03/2011

Հայաստանում ի՞նչ ակնկալիքներ ունեն Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի՝ Սոչիում այսօրվա հանդիպումից: Արդյո՞ք կարելի է առաջընթաց սպասել ԼՂՀ կարգավորման գործընթացում: «Եթե բանակցությունների շարունակումը կարող ենք առաջընթաց համարել, ապա առաջընթաց է: Բայց եթե մենք խոսում ենք լուրջ քայլերի մասին, ապա պետք է խոսենք դիպուկահարների հետքաշման, ռազմատենչ հայտարարությունների դադարեցման, բանակցություններին ԼՂ ներկայացման մասին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Դրական միտում կլինի, եթե կողմերը սկսեն նույն բանի մասին խոսել»,- ավելացրել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: