«Դու ո՞վ ես, ախր»

05/03/2011

«Ոստիկանները, չգիտես՝ ինչո՞ւ, որոշել են, որ իրավունք ունեն խորհուրդներ տալ ժողովրդին, ինչ, ինչպես, ինչու եւ որտեղ անել, ինչ կարելի է պահանջել, ինչ չի կարելի: Մեզ էլ խորհուրդներ են տալիս, որ մենք շտապեցինք մեր հայտարարությունը անելով: Քիչ է մնում հարցնես՝ դու ո՞վ ես, ախր (խոսքը Երեւանի Ոստիկանության քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի մասին է:- խմբ.): Քաղաքական գնահատականներ են սկսում ոստիկանները տալ ընթացող պրոցեսներին, հավանաբար Սահմանադրության եւ օրենսդրության հետ ծանոթ չլինելու հետեւանք է, որովհետեւ Ոստիկանության խնդիրը մեզ դասեր տալը չէ»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած միջադեպից հետո ՀՅԴ-ն հանդես էր եկել Ոստիկանության գործողությունները դատապարտող հայտարարությամբ: