Մերժել է բողոքը

05/03/2011

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը մերժել է գործարար Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի բողոքը, որով նրանք պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Խ. Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ «ապացույցների անբավարարության» հիմքով: Սակայն Խ. Սուքիասյանի փաստաբանների կարծիքով` գործը պետք է կարճվեր ոչ թե ապացույցների անբավարարության, այլ նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: