Ռուսաստանը կույր եւ խուլ չէ

05/03/2011

«Եթե անգամ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը պայմանավորվել են, թե հայ սպառողների համար ռուսական գազի գինն անփոփոխ է մնալու, դա ոչ երկարաժամկետ որոշում է, եւ այդ մասին է վկայում «Գազպրոմի» երեկվա հայտարարությունը, թե գազի գնի տարիֆների շուրջ հայկական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են»,- երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա` ՌԴ-ն «կույր եւ խուլ չէ», եւ հրաշալի հասկանում է, թե ինչ է կատարվում ՀՀ-ում: «ՌԴ-ն տեսնում է, որ Հայաստանին գազ է վաճառում 1000 խմ-ի համար 180 դոլարով, իսկ հայ սպառողները երկնագույն վառելիքը ստանում են երկու անգամ թանկ գներով: Ահա ՌԴ-ն կարող է ասել. ես ձեզ կվաճառեմ գազը 200 դոլարով, իսկ դուք այն պետք է վաճառեք 360 դոլարով»,- ասել է նա` հավելելով, թե «Գազպրոմի» հայտարարությունը հենց դա էլ վկայում է: «Գազպրոմն» ասում է, որ գազի սակագինը չի թանկանա հայ սպառողի համար, իսկ Հայաստանի՞ համարգ»,- նկատել է նա: