Ձեռագիրը նույնն է

05/03/2011

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ մարտի 2-ի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի վարչության պետի` մարտի 1-ի իրազեկումը` 2011թ. մարտի 15-ից ապրիլի 15-ն Ազատության հրապարակում մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը բազմիցս մերժել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ դիմումները` պատճառաբանելով, թե այնտեղ մշակութային միջոցառումներ են անցկացվելու: