Ռուսաստանը չի դավաճանել Հայաստանին

03/03/2011

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Միջազգային եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուկինը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանին վաճառելով 24 միավոր մարտական ուղղաթիռ՝ ՌԴ-ն չի դավաճանել Հայաստանին. «Երեւանն ու Մոսկվան առաջվա պես ռազմավարական գործընկերներ են, եւ Հայաստանի հետ ռազմական գործընկերությունը շարունակում է մնալ ռուսական քաղաքականության առաջնահերթությունը: Մյուս կողմից էլ՝ սխալ կլինի կարծել, թե ՌԴ-ի եւ ՀՀ-ի ռազմական դաշինքը Ադրբեջանի դեմ է: Բաքվի հետ ռազմական գործընկերությամբ Մոսկվան հավասարակշռում է Երեւանի հետ ռազմական գործընկերությունը: Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության մեջ Մոսկվան այս տարածաշրջանում իր շահերի տեսանկյունից բավական հավասարակշռված դիրքորոշում ունի: Ադրբեջանին մարտական ուղղաթիռներ մատակարարելը չի նշանակում, թե ՌԴ-ն փոխում է իր վերաբերմունքն Ադրբեջանի կամ ՀՀ-ի նկատմամբ: Ռուսաստանը երբեք ընտրություն չի կատարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ կձգտի պահպանել հակամարտության գոտում գոյություն ունեցող վիճակը` ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու, այնուամենայնիվ, չփորձելով փոխել հայերի ռազմակայման «ստատուս-քվոն»»,- ասել է Ա. Դուգինը: