Ապրիլմեկյան կատակ

03/03/2011

Մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված, անկուսակցական Լյովա Խաչատրյանից «7օրի» թղթակիցը երեկ հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե մենք պետք է ոչ թե ապրանք, այլ ծառայություններ արտադրող երկիր դառնանք: Ի պատասխան՝ նա ասել է. «Կարծում եմ` ժամանակը ճիշտ չէր ընտրված: Վարչապետի ամբողջ հարցազրույցը պետք է ապրիլի 1-ին տրվեր: Որպես ապրիլմեկյան կատակ եմ ես դա ընդունում»: