Երեքշաբթի օրը` Վիեննա պաշտոնական այցի առաջին օրը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի, եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերի եւ խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի հետ: Նալբանդյանը Ավստրիայի նախագահին է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ Երեւան այցելելու հրավերը: Ֆիշերը ընդունել է այն` ասելով, որ սիրով կայցելի Հայաստան: Ավստրիացի պաշտոնակցի հետ Էդ. Նալբանդյանի հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվել են աշխատանքային ճաշի ձեւաչափով: Էդ. Նալբանդյանը ներկայացրել է ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ ակնկալիքները: Մ. Շպինդելեգերը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին եւ հիմնախնդրի` բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը: