Մարտի 1-ին ընդառաջ

01/03/2011

Երեկ բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիները հերթական անգամ բողոքի ակցիա են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի առջեւ` ակնկալելով, որ կստանան փետրվարի 22-ին ներկայացրած պահանջագրի պատասխանը: Սակայն երեկ նրանք բախվել են Ոստիկանության հատուկջոկատայինների` կարմիրբերետավորների դիմադրությանը: Վերջիններս դաժան ծեծի են ենթարկել ակցիայի մոտ 10 մասնակիցների, որոնցից մեկը` 60-ամյա Խանում Ավդալյանը, ոտքի վնասվածք է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Բողոքի ակցիայի մասնակիցներին միացել է նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ականատես է եղել այդ միջադեպին: