Մահացել է Համլետ Թամազյանը

01/03/2011

Երեկ, 63 տարեկան հասակում, մահացել է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ նախագահ, Առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Թամազյանը: Համլետ Թամազյանը մի քանի գումարման խորհրդարանի պատգամավոր է եղել: Վերջին տարիներին զբաղվում էր մասնագիտական գործունեությամբ: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժամը 18։00-ին, Նորք Մարաշ, Արմենակյան-Ամառանոցային 239 հասցեում: «168 Ժամը» ցավակցում է Համլետ Թամազյանի ընտանիքին եւ հարազատներին: