Երեկ ուշ երեկոյան Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում բավարարել է ԱԱԾ դիմումը Տիգրան Փոստանջյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Երեկվա նիստում Տիգրան Փոստանջյանի դատապաշտպան Հայկ Ալումյանը երեք միջնորդություն է ներկայացրել, երեքն էլ դատարանը պարզապես չի քննարկել: Առաջինը վերաբերել է գրավ կիրառելուն, երկրորդը՝ ձերբակալման օրինականությանը, եւ երրորդը՝ այն հարցին, որ եթե Փոստանջյանը կալանավորվի, ապա պետությունը պարտավոր է հոգալ նրա ընտանիքի կարիքները: Հիշեցնենք, որ նա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն է, ձերբակալվել է փետրվարի 23-ին, «անօրինական վարձատրություն» ստանալու կասկածանքով: