ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) Հայաստանը ներառել է այն երկրների խմբի մեջ, որոնց սպառնում է թռչնի գրիպը: Ինչպես խորհրդարանում այսօր հայտարարեց գյուղնախարար Դավիթ Լոքյանը, FAO-ն Հայաստանին համապատասխան տեխնիկական օգնություն կցուցաբերի հիվանդության ախտորոշման համար եւ կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ: Նախարարն ընդգծեց, որ ՀՀ կառավարության հրամանով արգելված է վայրի թռչունների որսը Հայաստանում, նաեւ` թռչնամսի ներկրման որոշակի սահմանափակումներ են մտցվել: