«Le Figaro»-ի հավաստմամբ՝ Եվրամիությունը երեկ սպառողներին խորհուրդ է տվել խուսափել հում եւ կիսահում հավկիթներ օգտագործելուց եւ թռչնի միսն ուտել միայն շատ լավ եփված վիճակում՝ թռչնի գրիպով վարակվելու ռիսկը չեզոքացնելու նպատակով: Մասնագետները գտնում են, որ տնային թռչուններն առնվազն մինչեւ դեկտեմբերի 1-ը պետք է պահվեն լիովին փակ տարածքներում: