«Վիագրայի» ազդեցությունը

29/10/2005

Ջոն Հոփկինսի անվան համալսարանի գիտնականները պարզել են, որ «Վիագրա» դեղամիջոցը կարող է դրական ներգործություն ունենալ սրտի աշխատանքի վրա: Սթրեսների ժամանակ «Վիագրան» նվազեցնում է սրտի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը: Հետազոտությանը մասնակցել են մոտ 30 տարեկան 35 տղամարդ եւ կին: Պարզվել է, որ երկրորդ ներարկումից հետո սրտի զարկերը դանդաղել են 50%-ով, իջել է նաեւ զարկերակային ճնշումը: