Փետրվարի 20-ին, ժամը 12։15-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` մաեստրո Օհան Դուրյանի հիշատակին: Հոգեհանգիստը կմատուցվի Տեր Տիրայրի կողմից: Հոգեհանգիստը կկատարվի Օհան Դուրյանի մահվան քառասուներորդ օրվա առթիվ: Սուրբ Պատարագի ավարտին` ժամը 14։30-ին, տեղի կունենա հիշատակի արարողություն Կոմիտասի անվան Պանթեոնում, Օհան Դուրյանի շիրմի մոտ: