Վերջերս իր վերամիավորման ու ստեղծագործական դադարից դուրս գալու մասին հայտարարած ամերիկյան «System of a Down» ռոք խումբն առաջիկայում համերգով հանդես է գալու Մոսկվայում: Ըստ «Մելնիցա» համերգային գործակալության պաշտոնական կայքի, համերգը տեղի կունենա հունիսի 21-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի» սպորտային համալիրում: «System of a Down»-ի պաշտոնական կայքում, սակայն, այս մասին դեռ տեղեկատվություն չկա: Ավելի քան 5 տարի անգործության մատնված «System of a Down»-ը պաշտոնապես իր վերամիավորման մասին հայտարարեց 2010թ. նոյեմբերին: Խմբի անդամները ծրագրել են շուրջ մեկ տասնյակի հասնող համերգներ ունենալ Եվրոպայում, սակայն նշել են, որ դեռ մտադիր չեն նոր երգեր ձայնագրել: