Երկուշաբթի առավոտյան 200 կմ/ժ արագության հասնող «Վիլմա» փոթորիկը հասավ ԱՄՆ Ֆլորիդա նահանգին։ Փոթորիկների ազգային կենտրոնի նախագահի խոսքերով, այն շատ վտանգավոր է։ Մինչեւ Կուբայում ավերածություններ տարածելը՝ «Վիլման» 8 հոգու մահվան պատճառ է դարձել եւ մեծ վնասներ է հասցրել նաեւ Մեքսիկային։ 2005թ. փոթորիկների նման ակտիվության հետ փորձագետները 150 տարվա ուսումնասիրությունների ընթացքում չեն առնչվել։