Մերժել են Ղուկասյանի բողոքը

26/10/2005

Շիրակի մարզային դատախազությունը նախապատրաստված նյութերի հիման վրա մերժել է քրեական գործ հարուցել մեր թղթակից Արման Գալոյանի դեմ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի նախընտրական կենտրոնի ղեկավար Գագիկ Մանուկյանը դիմում էր ուղարկել դատախազություն` խնդրելով մեր թղթակցի դեմ քրգործ հարուցել: Նրանց համոզմամբ, մեր թղթակիցը քաղաքապետին ու նրա ընտանիքի անդամներին մեղադրել է հանցագործությունների մեջ ու իբր զրպարտել է, երբ, անդրադառնալով Գյումրիի ՏԻՄ ընտրություններին, գրել էր, թե Գյումրիում տեղի ունեցած որոշ արտակարգ դեպքեր, սպանություններ ու կրակահերթեր վերագրում են քաղաքապետին ու նրա ընտանիքի անդամներին: