ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն՝ նոր ուսումնական տարվա շեմին բոլոր արցախցի դպրոցականներին անվճար կտրամադրվեն «note book»-եր։
Դա կդառնա առաջին քայլը, որի շնորհիվ հնարավոր կլինի նոր կրթական միջավայր ունենալու պահանջի մասին մտածել։ «Էլեկտրոնային բովանդակություն» կազմակերպության նախագահ Գարեգին Չուքասզյանը նշում է, որ էլեկտրոնային գործիքի (այս դեպքում՝ թեթեւ ու մոբիլ համակարգչի) տարածումը ինքնաբերաբար կփոխի կրթական միջավայրը, պարզապես հարկավոր է, որ այդ գործիքով զինված լինեն բոլոր աշակերտները։ «Բավական է որեւէ մի գյուղի դպրոցում իրար հետ ցանցավորված ու հայերեն լեզվով բովանդակությամբ հագեցած համակարգ ստեղծել, որպեսզի միջավայրը փոխվի»,- ասում է նա։