Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակը հայտարարում է ակնարկների (շարադրությունների) մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Հավանական մասնակիցները պետք է մինչեւ մրցույթի արդյունքների հայտարարումը պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանի բուհերից մեկում:
Հրավիրում ենք Ձեզ անդրադառնալու հետեւյալ երկու թեմաներից մեկին.
Թեմա 1. Ինչպե՞ս կարող է Հայաստանի կառավարությունը հաղթահարել վերջին տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները: (Քննարկեք խնդրի լուծման համար անհրաժեշտ առաջնահերթ բարեփոխումների քաղաքականությունները: Հուշող հարցեր` ինչպե՞ս կարող է կառավարության հարկային քաղաքականությունը սատարել տնտեսության վերականգնմանը: Տնտեսության ոգր ճյուղերն ունեն Հայաստանի մրցակցային առավելությունները բացահայտելու ներուժ:)
Թեմա 2. Ի՞նչ արժեք ունեն Հայաստանի անտառները: (Մեզ հետաքրքրում է Ձեր կարծիքն այն մասին, թե Հայաստանում անտառներն ինչ արժեք ունեն: Հուշող հարցեր` ինչո՞ւ են անտառները կարեւոր: Ինչո՞ւ պետք է պաշտպանենք դրանք: Իգնչ դեր է կատարում անտառը երկրի տնտեսական զարգացման մեջ: Ի՞նչ դեր ունի անտառը տեղական համայնքների զարգացման գործում:)
ԱԿՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 2011թ.-ի ՄԱՐՏԻ 10-ն Է:
Խնդրում ենք ընտրել նշված թեմաներից միայն մեկը: Ձեր շարադրությունը կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով, կամ թղթային օրինակը ներկայացնել Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակ հետեւյալ հասցեով` Գ. Լուսավորիչ 9, Երեւան 0015: Աշխատանքը չպետք է գերազանցի 5 էջը (1 էջը = 1800 նիշ): Դիմումի փաթեթում ներառեք Ձեր ուսանողական վավերական տոմսի պատճենը: Նշեք Ձեր անունը, տարիքը, համալսարանը, ֆակուլտետը եւ տարին:
Լավագույն 4 ակնարկների համար Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի կողմից կտրամադրվեն դրամական մրցանակներ` հետեւյալ կարգով.
1-ին տեղ` 700 ԱՄՆ դոլար
2-րդ տեղ` 500 ԱՄՆ դոլար
3-րդ տեղ` 400 ԱՄՆ դոլար
4-րդ տեղ` 300 ԱՄՆ դոլար
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. մրցույթի վերաբերյալ սպառիչ տեղեկությունների համար այցելեք ՀԲ Երեւանի գրասենյակի կայքէջը` www.worldbank.org.am (News and Events Ո Press Releases).
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակ` Վիգեն Սարգսյանին /արտաքին կապերի պատասխանատու կամ Արմինե Գրիգորյանին /hանրային տեղեկատվության գծով օգնական, +374(10) 52 09 92 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով` [email protected], [email protected] հասցեներով: