Մրցույթ Բուլղարիայի Հանրապետության ուսումնական հաստատություններում ստանալու համար (2011թ.)

03/02/2011

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2011-2012 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն (4 կրթաթոշակ) ստանալու համար:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների եւ բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն, ռուսերեն կամ բուլղարերեն լեզուներին:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն`

– դիմում` մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
– դիմում-հարցաթերթիկ,
– բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
– ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
– միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը կամ ավարտական վկայականի եւ միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները` առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք) նոտարի կողմից անգլերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ):
– անձնագրի պատճեն,
– բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար` նոտարի կողմից անգլերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ):
– 3×4 չափի 2 լուսանկար,
– արական սեռի անձինք` զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2010 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին եւ գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան` ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաեւ անցնեն հարցազրույցի փուլ:

Մրցույթը տեղի կունենա Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փ.4) ս/թ մարտի 10-ից մինչեւ 19-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն (ք.Երեւան,, Կառավարության 3 շենք, VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64,52-52-07) մինչեւ ս/թ. մարտի 1-ը ներառյալ: