Մրցույթ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար (2011թ.)

03/02/2011

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2011-2012 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 6 լրիվ կրթաթոշակների իրականացման համար:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների եւ բուհերի շրջանավարտները, ինչպես նաեւ ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

– դիմում` մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
– դիմում-հարցաթերթիկ,
– հարցաթերթիկ չինական կողմից ներկայացված,
– ինքնակենսագրություն /անգլերեն (CV)
– 2 երաշխավորագիր անգլերեն լեզվով,
– միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի եւ միջուկի պատճենները` նոտարի կողմից անգլերեն թարգմանված եւ վավերացված, իսկ ավարտական կուրսում սովորողներն առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք) նոտարի կողմից անգլերեն թարգմանված եւ վավերացված,
– անձնագրի պատճեն,
– բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձեւի,
– 3×4 չափի 5 գունավոր լուսանկար,
– արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը, կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Հետբուհական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաեւ`

– ռեֆերատ հայերեն լեզվով,
– օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական եւ ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2010 N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:

Նախապատվությունը տրվում է չինարեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուների իմացությամբ դիմորդներին, ըստ հաջորդականության:

Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2010 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին եւ գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան` ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաեւ անցնեն հարցազրույցի փուլ:

Հետբուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություններ ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի» համաձայն եւ անցնեն հարցազրույցի փուլ:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 01.03.2011թ. ներառյալ:

Մրցույթը տեղի կունենա Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մարտի 10-ից մինչեւ 19-ը ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն (ք. Երեւան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64, 52-52-07):