Շրջադարձ՝ ի շրջանս ԲՀԿ

01/02/2011

Հունվարի 28-ին կայացել է «Շրջադարձ» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ է ընտրվել Սիմոն Ղոնաղչյանը: Համագումարում ընտրվել է նաեւ կուսակցության ղեկավար մարմինը` 5 անդամներից բաղկացած քաղաքական խորհուրդը` Սիմոն Ղոնաղչյանը, Տիգրան Բաղդասարյանը, Մուշեղ Տերյանը, Գայանե Ղազարյանը եւ Սամսոն Խաչատրյանը: Այդ մասին հայտնում են «Շրջադարձ» կուսակցությունից: Նշենք, որ մամուլում արդեն հրապարակումներ եղել են այն մասին, որ այս կուսակցությունը հերթական իշխանական պրոյեկտներից է եւ առաջիկայում «Շրջադարձը» ներառվելու է կոալիցիոն կուսակցություններից մեկի` ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ի կազմում: Հարցազրույցներից մեկում դա ըստ էության չէր հերքել նաեւ Սիմոն Ղոնաղչյանը, ով մինչեւ վերջերս եղել է ՀՀԿ անդամ եւ աշխատել է Կառավարությունում: