«Կանազը» կվերանորոգվի՞

01/02/2011

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով նախադպրոցական հաստատություններում սննդի որակի եւ չափաբաժնի ուսումնասիրության հարցին, կարեւորել է երեխաների սննդակարգի մեջ անհրաժեշտ կալորիականության ապահովումը: Հատուկ ուշադրություն է հրավիրել այդ հաստատություններում վարձավճարների գանձման մասով առկա տարբերակված մոտեցումներին։ «Մենք ունենք տարբեր վարչական շրջաններում տարբեր մոտեցում` մի երեխայի համար 0-ից մինչեւ 8000 դրամ գումարի գանձում: Ավանում զրո է: Ավանի օրինակը պետք է ուսումնասիրենք»,- նշել է նա: Կ. Կարապետյանը կարեւորել է նաեւ «Կանազ» մշակույթի տան վերակառուցման եւ տեղում կինոթատրոնի ստեղծման անհրաժեշտությունը. «Կանազ կինոթատրոնը կարող է դառնալ սոցիալական կինոթատրոն, որտեղ տոմս չի վաճառվելու, եւ որտեղ երեխաների համար կցուցադրվեն միայն հայրենասիրական, ճանաչողական ֆիլմեր»: