«Dorians»ի մենահամերգը

27/01/2011

Ամենայն հավանականությամբ, մայիս ամսին «Dorians» ռոք խումբը մենահամերգ կունենա սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Այս մասին մեզ տեղեկացրեց խմբի պրոդյուսեր Վահագ Գեւորգյանը: Նրա խոսքով` այս պահին «Dorians» խումբը ավարտում է «Ֆլայ» անունը կրող ձայնասկավառակի աշխատանքները: Իսկ թե երբ այն կթողարկվի` դեռեւս հայտնի չէ, քանի որ ձայնագրումից հետո Բրյուսելում պետք է կատարվի CD-ի mix-ն ու mastering-ը: Սակայն արդեն հայտնի է, որ «Dorians»-ի առաջին ձայնասկավառակում տեղ կգտնեն խմբի տասը լավագույն կատարումները: Միաժամանակ սկսվել են մեծ մենահամերգի նախապատրաստական աշխատանքները: Խմբի պրոդյուսերը հուսով է, որ այն կկայանա մայիս ամսին: Բացի այդ, խմբի նոր տեսահոլովակի համար սցենար է գրվում: