Դեռ չի որոշել

25/01/2011

Երեւանի պետական համալսարանի նոր ձեւավորված խորհուրդը, կանոնակարգի համաձայն, նոր ռեկտորի ընտրություններ է հայտարարելու մայիսի 29-ից հետո: Արամ Սիմոնյանը բուհի ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել ճիշտ մինչեւ 2011թ. մայիսի 29-ը: «Երբ ժամանակը գա, կընտրվի համապատասխան թեկնածուն, ով էլ կդառնա ԵՊՀ հաջորդ ռեկտորը: Ինչ վերաբերում է իմ առաջադրմանը, ապա դեռ չեմ որոշել` կդնե՞մ իմ թեկնածությունն այդ ընտրությունների ժամանակ, թե՞ ոչ: Դրա մասին ավելի ուշ կմտածեմ: Այժմ զբաղված եմ առօրյա գործերով, մինչ ընտրությունները դեռ ժամանակ կա»,- երեկ ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: