Հայ ամերիկյան համալսարանի նախաձեռնությամբ շուտով գործելու է «Հայ մատենագրության» թվային գրադարանը, որի բացումը տեղի կունենա հունվարի 26-ին: Հայկական դասական գրականության նմուշները թվային մշակմամբ կտեղադրվեն «digilib.com» կայքում ու հասու կլինեն բոլոր ցանկացողներին: Այդ վիրտուալ գրադարանը հնարավորություն կտա դպրոցներին, համալսարաններին, գիտական ինստիտուտներին հայալեզու գրականության մասին արագորեն տեղեկություն ստանալ ու գիտական հետազոտություններ կատարել: Ժամանակակից գործիք հանդիսացող կայքի շնորհիվ հայկական գրավոր ժառանգությունը կդրվի լայն շրջանառության մեջ: Ընդ որում` կայքում տեղ կգտնեն նաեւ Սփյուռքում հրատարակված գրքերը: