Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտը մոտ ժամանակներս նոր ռեկտոր է ունենալու, եւ ինստիտուտի ներկայիս ռեկտոր Հրաչյա Գասպարյանն անցնելու է թոշակի: Ըստ շրջանառվող լուրերի` ամենահավանական թեկնածուն համարվում է ռեժիսոր Արմեն Մազմանյանը, ում թեկնածությունն ակտիվորեն «լոբբինգ» են անում ՀՀ Մշակույթի նախարարը եւ ՀՀ վարչապետը: Ռեկտորի թեկնածուների շարքում նշվում է նաեւ կինոգետ Դավիթ Մուրադյանի անունը: