Աշխարհահռչակ դերասան Օրլանդո Բլումը կարծես թե գտել է իր կյանքի գլխավոր` հոր դերը: Երկու օր առաջ պապարացիները լուսանկարել են դերասանին իր նորածին որդու` Ֆլիննի եւ զոքանչի հետ Լոս Անջելեսի փողոցներում շրջելիս: Պապարացիները նշում են, որ դերասանն ակնհայտ հաճույք է ստանում որդու հետ անցկացվող յուրաքանչյուր պահից` ամեն վայրկյան համբուրում էր նրան, նայում աչքերին եւ կրկին սեղմում կրծքին: Նա մի վայրկյան անգամ չէր ուզում բաժանվել որդուց եւ այդպես էլ նրան չի տվել զոքանչին` Թերեզ Քերրին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ինտերնետային կայքերում հայտնվել էր Օրլանդո Բլումի կնոջ եւ նորածին որդու լուսանկարը, որտեղ կինը կերակրում էր փոքրիկին:
Աղբյուրը` www.starslife.ru