Համաձայն շրջանառվող լուրերի` երգահան Վահրամ Պետրոսյանը «Եվրատեսիլ-2011»-ի Հայաստանի ներկայացուցիչ Էմմիի համար երգ գրելու առաջարկ է ստացել: Մեզ հետ զրույցում Վահրամն ասաց. «Նման խոսակցություններ, իրոք, կային: Ես լսել էի, որ կցանկանային, որ ես եւս երգ ներկայացնեմ, ինչպես եւ շատ երգահաններ եւ հաճույքով գրել եմ այդ երգը»: Ո՞վ կցանկանար եւ ումի՞ց էր Վահրամը լսել նման խոսակցություններ. այս հարցին նա պատասխանեց, որ չգիտի, իրավունք ունի՞ արդյոք նման տեղեկություններ հայտնելու, թե՞ ոչ: Ասաց միայն, որ մրցույթին իրենց երգերն են ներկայացրել նաեւ երգահաններ Ռիչարդ Մադլենյանը եւ Der Hova-ն. Ինչպես հայտնի է, «Եվրատեսիլի» երգերի ընդունման վերջնաժամկետն ավարտվել է հունվարի 23-ին: Ըստ «Եվրատեսիլ 2011» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի, ընդհանուր երգերի քանակն ու ընտրության օրը կհայտարարվի միայն հունվարի 25-ից հետո: