ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ, Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելու առաջարկ չի ստացել: «Ես նոր եմ լսում այդ մասին: Նման առաջարկ ընդհանրապես չի եղել, նման բանի մասին խոսք չկա»,- Henaran.am-ին երեկ ասել է Գ. Բադիրյանը: Հարցին, թե` առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնվի՞, նա պատասխանել է. «Քանի որ նման առաջարկ չկա, դրա մասին խոսելը անառարկա եւ անիմաստ եմ համարում»: Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնն առաջիկայում թափուր կմնա, քանի որ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը շուտով մեկնելու է Բիշքեկ` դառնալով Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչը: