ՀՅԴ-ն նիստ է անում

22/01/2011

Այս օրերին ՀՅԴ Բյուրոն ընդլայնված նիստ է անցկացնում Լիբանանում: Մեր տեղեկություններով՝ քննարկվում են ոչ միայն կուսակցական, այլ նաեւ Հայաստանին վերաբերող շատ հարցեր: Քննարկվում է նաեւ ՀՀ քաղաքական դաշտում «Դաշնակցության» անելիքների ու դիրքորոշումների մասին հարցը: Այս օրերին Լիբանանում են նաեւ ՀՅԴ Բյուրոյի հայաստանյան անդամները: Մեզ հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանը հաստատեց, որ Լիբանանում են եւ նիստ են անցկացնում, սակայն հրաժարվեց պատասխանել հարցերին: «Կգամ Հայաստան, կպատասխանեմ»,- ասաց Հ.Մարգարյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Դաշնակցությունը կոշտ հայտարարություն է պատրաստում ՀՀ իշխանությունների, իշխանափոխության ու Հայաստանի ներքին ու արտաքին այլ խնդիրների մասին: