Անպատժելիությանը հավասար

22/01/2011

«Այն, ինչ ասվելու է զեկույցում, իմ մտահոգությունն է այն մասին, որ տասը զոհերի մահվան հանգամանքները չեն պարզվել: Այդ գործերի չբացահայտումը լուրջ ձախողում է եւ վկայում է այն մասին, որ հավասար է անպատժելիությանը»,- Հայաստան կատարած քառօրյա այցից եւ բազմաթիվ հանդիպումներից հետո երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը` անդրադառնալով 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին: Նա ավելացրել է, թե պետք է լուծել «10 հոգու մահվան հանգամանքների չբացահայտվածության հարցը՝ գումարած բանտարկվածների խնդիրը»: Թ.Համարբերգը, սակայն, ընդդիմադիր գործիչների մասին խոսելիս չի օգտագործել «քաղբանտարկյալ» տերմինը: «Մարդու իրավունքների միջազգային իրավական ակտերում որեւէ հղում դրան տրված չէ»,- պատճառաբանել է նա: