Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Այցի շրջանակներում նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: