Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանի կարծիքով` կոալիցիոն կառավարության գաղափարն իրեն չի արդարացնում, ուստի անհրաժեշտ է ձեւավորել ազգային համերաշխության կառավարություն, որտեղ նախարարները կնշանակվեն մասնագիտական որակները հաշվի առնելով: Վ. Սաֆարյանի դիտարկմամբ` չի կարելի քաղաքականացնել կառավարությունը, նշանակումներ կատարելով կուսակցական պատկանելության սկզբունքով, ինչպես դա տեղի ունեցավ վերջին կադրային փոփոխությունների դեպքում, երբ գերակշռում էր կուսակցական մոտեցումը: «Ավելին՝ կուսակցությունները փորձադաշտ են դարձրել կառավարությունը, քանի որ նախարար են նշանակում պարզապես համոզվելու համար, թե տվյալ անձն իրեն ինչպես կդրսեւորի»,- ասել է նա: