Արգելվել է դեղերի վաճառքը

22/01/2011

Առողջապահության նախարարության ուսումնասիրություններից պարզվել է, որ «Թիանեպտին» («Կոաքսիլ»), «Տրոպիկամիդ», «Սեդալգին» եւ «Պրեգաբալին» («Լիրիկա») դեղերն այլ դեղերի կամ նյութերի համադրմամբ կարող են օգտագործվել որպես հոգեմետ: Ստացված պատրաստուկների գործածումն արագ առաջացնում է եւ՛ ֆիզիկական, եւ՛ հոգեկան կախվածություն, ինչպես նաեւ վարքային տարբեր խանգարումներ, իսկ գերդոզավորումը հանգեցնում է մահվան: Ըստ Առողջապահության նախարարության` վերջերս նշված դեղերի վաճառքը կտրուկ ավելացել է, ուստի նախարարությունը միջոցառումներ է իրականացրել նշված դեղերի ազատ վաճառքը սահմանափակելու ուղղությամբ: Որոշումը ուժի մեջ է 2011թ. հունվարի 21-ից: