Կատուն, ճագարը, մանդարինը…
Ըստ Արեւելյան օրացույցի՝ 2011 թվականը համարվում է մետաղափայլ կատվի եւ ճագարի տարի։ Ըստ հին ավանդազրույցի՝ Նոյի տապանի հատակին փոքրիկ անցք էր բացվել՝ վնասվել։ Տապանը կսուզվեր ջրի հատակը, եթե կատուն իր պոչով չխցաներ անցքը։ 1830-ական թվականներին Տարոնի գաղթածներից մեզ է հասել հետեւյալ արտահայտությունը. «Կատուն Աստծո թաշկինակն է»։ Բազմաթիվ ժողովուրդների մոտ ճագարն իմաստության խորհրդանիշն է։ Իսկ հին հայկական իմաստությունը սովորեցնում է. «Երկու նապաստակի ետեւից ընկնողը ոչ մեկին չի բռնի»։ Կատուն եւ ճագարն ունեն բուժիչ հատկություններ.
– Արթրիտային ցավերը թեթեւանում են, երբ կատուն տաքացնում է մարմնի ցավոտ մասերը։ գ Շոյեք ձեր կատվին, դա հանգստացնում է նյարդերը եւ նվազեցնում արյան ճնշումը։
– Կատվի թուքը բուժում է վերքերը, երբեմն՝ վերացնում գորտնուկները։ Կենդանու թուքը լիզոցիմ է պարունակում։ գ Ճագարի եւ կատվի հետ շփումն օգնում է զարթխումից սթափվելուն։ գ Ճագարը օգնում է ինքնամփոփ մարդկանց շփվել շրջապատի հետ։
Ընդ որում, կենդանին այդ ամենը պետք է կատարի հոժար կամքով։ Գիտնականները չափել են կատվի ձայնի հաճախականությունը, այն տատանվում է 27-50 հերց տիրույթում։ Պարզվել է, որ այս հաճախականության ձայները վերացնում են գլխացավը, կարգավորում ճնշումը եւ սրտի աշխատանքը։
Ամանորյա տոները զարդարում են եղեւնին, սլացիկ սոճին, բրգաձեւ եղեւնին (տՌւՑՈ), որոնք բազմաթիվ բուժիչ հատկություններ ունեն։ Այս ծառերի խեժը, կոները, բողբոջները, ճյուղերը եւ ասեղիկները կանխարգելում եւ բուժում են բազմաթիվ հիվանդություններ, օգտագործվում են գեղարարության մեջ։ Վիրուսային հիվանդությունները կանխելու համար օգտագործեք եղեւնու յուղը` 2-3 կաթիլ քսելով քթի տակ։ Քրոնիկ գլխացավ ունեցող մարդկանց ասեղնատերեւ ծառերի բուրմունքը հակացուցված է։
Վերցնել եղեւնու ասեղները, մանր կտրատել, լցնել ապակե տարայի մեջ։ Ավելացնել ձիթապտղի յուղ այնքան՝ մինչեւ հումքը ծածկվի։ 5 ժամ պահել սառը տեղում։ Տեղափոխել կաթսայի մեջ եւ 10-15 րոպե եռացնել ջրային բաղնիքի վրա, քամել։ Ստացվում է եղեւնու յուղ։ Բկաբորբի ժամանակ 5-6 կաթիլ յուղ լուծել 100 մլ ջրում եւ խմել օրը 1-2 անգամ։ Դեմքի մաշկի համար խորհուրդ է տրվում այս դիմակը. հավասար քանակությամբ եղեւնու յուղը եւ մեղրի խառնուրդը բամբակի օգնությամբ քսել դեմքին, պահել 5-10 րոպե, լվանալ տաք ջրով։ Դիմակն ունի երիտասարդացնող, հակաբորբոքային հատկություն։
Մանդարին
Մանդարինի հայրենիքը Հարավային Չինաստանն է եւ Վիետնամը։ Հին Չինաստանում պաշտոնյաներին անվանում էին մանդարին։ Բույսի լատինական անվանումն է՝ Citrus-nobilis, որը թարգմանաբար նշանակում է՝ ազնվազարմ ցիտրուս (մանդարին)։ Եվրոպայում մշակվել է 19-րդ դարի սկզբից։ Մանդարինը պարունակում է վիտամիններ B1 (0,06 մգ 100 գր. մեջ), B2 (0,03 մգ), B6 (0,07 մգ), E (0,2 մգ), բետա-կարոտին (0,06 մգ), ասկորբինաթթու (38 մգ), մինչեւ 12% շաքարներ, օրգանական թթուներ (0,6-1,1 %), վիտամին P, գլիկոզիդներ։ Կեղեւը հարուստ է կարոտինով (12 %), նարնջագույն եւ դեղին պիգմենտներով։
Վիտամինների՝ C, E, D, B2, բետա-կարոտինի առկայությունը նպաստում է տեսողության լավացմանը։ Զգուշացում. վիտամին C-ի ավելցուկն օրգանիզմում խոչընդոտում է B խմբի վիտամինների յուրացմանը։ 200 գրամ մանդարինը բավարարում է մարդու օրգանիզմի պահանջը C վիտամինի հանդեպ։ Մանդարինը պարունակում է D վիտամին, որը հակառախիտային հատկություն ունի, եւ ֆիլոխինոն, որը նպաստում է արյունատար անոթների առաձգականության պահպանմանը։ Փորձագետները գտնում են, որ մանդարինը դեպի իրեն է քաշում տարածքի դրական էներգիան եւ հաղորդում այն բնակարանի մարդկանց, որտեղ բույսը աճում է։ Ճապոնիայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մանդարինը զգալիորեն (9%) նվազեցնում է հեպատիտների, շաքարային դիաբետի եւ արյունատար համակարգի հիվանդությունների հավանականությունը։ Ենթադրվում է, որ այս մրգի բուժիչ հատկությունը բացատրվում է կեղեւի մեջ պարունակվող բետա-կարոտինի բարձր պարունակությամբ։
– Խառնել մեկական թեյի գդալ փոշիացրած մանդարինի կեղեւը եւ թթվասերը, հարել 1 ձվի դեղնուցի հետ։ Քսել դեմքին, պարանոցին։ 10-15 րոպե հետո լվանալ տաք ջրով։
– Կարտոֆիլը քերիչով անցկացնել։ 1-ական թեյի գդալ մեղր, մանդարինի հյութ եւ քերած կարտոֆիլ խառնել, դնել ձեռքերին։ Լավացնում է ձեռքերի մաշկի առաձգականությունը։